Թուրքիայում ազգային հետախուզության ծառայության (MIT) բեռնատարների հետ կապված գաղտնի փաստաթղթերը ինտերնետով տարածվելուց հետո թուրքական դատարանը որոշում է կայացրել փակել մի շարք կայքեր, որոնց մեջ են Facebook-ը եւ Twitter-ը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանի որոշումը տարածվելու է բոլոր այն կայքերի վրա, որոնք չեն հեռացնի Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության բեռնատարների հետ կապված գաղտնի փաստաղթղթերը։ Նշվում է, որ եթե Twitter-ը արգելափակի հիշյալ փաստաթուղթը տարածողի կայքը, այն կարող է չփակվել Թուրքիայում։

Նշենք, որ 2014-ի հունվարի սկզբին թուրքական ժանդարմերիան կանգնեցրել էր Սիրիա շարժվող բեռնատարների, որոնց մեջ զենք է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ բեռնատարները պատկանել են Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությանը եւ մեքենաներն էլ հսկել են հատուկ ծառայության աշխատակիցները, որոնց զինվորականները պառկեցրել էին գետնին եւ խուզարկել։