Ամերիկյան Google կորպորացիան թողարկել է իր թարգմանչական հավելվածի թարմացված տարբերակը, որն այժմ իրական ժամանակի ռեժիմում թարգմանում է փողոցի ցուցանակների, գրությունները, ճաշացուցակներն ու այլ գրություններ:
Google Translate hավելվածը նախկինում էլ թույլ է տվել նկարել ցուցանակներն ու թարգմանել նկարի տեքստը: Այդ գործառույթը հասանելի է 36 լեզվով: Սակայն Word Lens անվանումով նոր գործառույթը թույլ է տալիս ակնթարթորեն թարգմանել գրությունները՝ դրանց վրա սմարթֆոնի տեսախցիկը պահելիս:
Ֆունկցիան կաշխատի անգամ համացանցի միացման բացակայության դեպքում, հայտնում է «Lenta.ru»-ն:
Բացի այդ, Google-ը հավելվածին ավելացրել է նաեւ զրույցների թարգմանության ռեժիմը: Անհայտ լեզուն տիրապետողի հետ երկխոսության ընթացքում օգտատերը կարող է անցնել Google Translate-ի ձայնի թարգմանության ռեժիմին: Ֆունկցիան հասանելի է 38 լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով:




























