2015թ. Հայաստանը Իրանի հետ կսկսի խոշոր էներգետիկ նախագծի՝ Արաքս գետ վրա Մեղրիի ՋԷԿի-ի շինարարությունը: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Մեղրիի ՋԷԿ-ի հաստատված հզորությունը կազմում է 130 ՄՎտ, տարեկան արտադրանքը՝ մոտ 800 մլն կՎտ/ժ: Նախագծի ներդրողը իրանական «Թավան Աբ Արազ» ընկերությունն է: Շինարարությունը պետք է ավարտվի 5 տարվա ընթացքում: Առաջին 15 տարիներին եկամուտը կստանա ներդրողը, որից հետո կայանը անհատույց կփոխանցվի հայկական կողմին:

Բացի այդ, կշարունակվեն Երեւանյան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարության ֆինանսավորման բանակցությունները: Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը (ինչպես եւ 2010 ապրիլին գործարկվածը) իրանական գազը կօգտագործի շահավետ ֆորմուլայով՝ 1 խմ գազը՝ 3 կՎտ/ժ էլեկտրականության դիմաց, իսկ էլեկտրաէներգիայի ավելցուկը կմատարակարվի Հայաստանի ցանցեր: