Beeline-ը հայտարարում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։ Մաշտոցի 4 հասցեում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 19:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։
«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին եւ գրասենյակներում ապահովել առավելագույն հարմարավետություն: Հետեւելով մեր կարգախոսին, անգամ տոնական օրերին մենք շարունակում էինք աշխատել, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը եւ գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։
Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:



























