Քիչ առաջ Գյումրի Սուրբ Նշան եկեղեցում սկսվել է հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների քաղաքացիական հոգեհանգիստը:

Սուրբ Նշան եկեղեցու թե ներսը, թե դուրսը, բազմամարդ է: Տեղում հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները:

Ժամը 18-ին կմատուցվի սգո պատարագ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից:

Նշենք նաեւ, որ Ավետիսյանների հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա վաղը՝ հունվարի 15-ին, մասնակցելու է նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: