Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն տեւական ընդմիջումից հետո կրկին հայտնվել է հանրության մեջ: Նա մասնակցել է «Կլոր սեղան» հայտնի հաղորդմանը:
Կաստրոն չի փոխել իր սովորությունը՝ քննադատել հարեւան երկրներին: Մասնավորապես, անդրադարձ է արվել Իրանի ատոմային ծրագրին: Նրա խոսքով, Վաշինգտոնը սխալվում է, եթե կարծում է, որ իրանցի ժողովուրդը չի արձագանքի ԱՄՆ-ի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում: Նա նշել է, թե Իրանում ռազմական պատրաստություն են ստանում 12-ից 60 տարեկան բոլոր անձինք, երկիրն ունի ռազմաօդային ուժեր, նավատորմ եւ ցամաքային միավորումներ, իսկ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի միլիոն անդամ:
Կաստրոն վստահ է, որ Իրանի վրա հարձակման դեպքում, ԿԺԴՀ-ն նույնպես չի սպասի իր նկատմամբ ագրեսիայի, եւս մեկ պատերազմ կսկսվի, եւ դրանք ատոմային կլինեն:



























