Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց, որ գյուղմթերքները Հայաստանում կէժանանան 7-10 օրից։ «Այս տարին 25-30 օր ետ է, թանկացումները հիմնականում դրանով են պայմանավորված։ Հողի բերքը դեռ չենք ստացել, այս պահին օգտագործում ենք կամ ջերմոցային, կամ ներկրված բանջարեղեն»,- ասաց Գ. Ալավերդյանը։ Նրա տեղեկացմամբ՝ շրջաններ կան, որ լոլիկի սածիլը երրորդ անգամ են դրել՝ հորդառատ անձրեւները վնասել են սածիլները։

Նշենք, որ լոլիկը Երեւանի շուկաներում ներկայում վաճառվում է 400-500 դրամով, վարունգը՝ 300-400 դրամով, որը մոտ 50 տոկոսով բարձր է իր սեզոնային գնից։