Ֆրանսիայի մեկամյա քաղաքացին ընկել է Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի երկրորդ հարկից եւ հիվանդանոց է տեղափոխվել։
«Բարձրությունից ընկածին բնորոշ վնասվածքներով Ֆրանսիայի Հանրապետության՝ 2009 թվականին ծնված քաղաքացին հոսպիտալացվել է»,- հայտնում է «Ինտերֆաքսը»։ Երեխայի մոր խոսքով, տղան վայր է ընկել անզգուշության հետեւանքով։



























