Երկու էկրանով YotaPhone-ի ստեղծողները՝ Yota Devices ընկերությունից, պատրաստ են ավելի մեծ ֆորմատով նմանատիպ սարք ստեղծել: Ճիշտ է, «երկդեմ» պլանշետ ստեղծելու վերջնական որոշում առայժմ չկա:

Yota Devices-ի ինժեներների նախագծերի շարքում  պլանշետի առկայության մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում պատմել է ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովը: Նա ասել է, որ ներկայումս ընկերությունն առաջին հերթին կենտրոնացած իր հիմնական արտադրանքի՝ YotaPhone-ի վրա, եւ չնայած պլանշետի վրա արդեն ինժեներներ են աշխատում, դեռ պարզ չէ՝ այն կթողարկվի, թե ոչ :

Ըստ Մարտինովի՝ ներկայումս երկու էկրանով պանշետի նախագիծը բիզնես արդյունավետության գնահատման փուլում է:  «Մասնագետները վերլուծում են օգտվողների նախասիրությունները. Որքանով սարքը կարող է պահանջված լինել տարբեր լսարանների համար՝ ուսանողներ եւ աշակերտներ, պետական ծառայողներ, գործարարներ եւ այլք», — պարզաբանել է YotaDevices-ի նախագահը:

Ըստ նրա՝ ի տարբերություն YotaPhone-ի, որտեղ երկրորդ էկրանը լուծում է մարտկոցի խնայման խնդիրը, պլանշետի դեպքում դրանով չի հաջողվի գրավել գնորդներին. Շուկայում առանց այդ էլ բավական շատ են  ավտոնոմ ռեժիմով աշխատող սարքերը: Այսինքն՝ պլանշետի համար պետք է մտածել ուրիշ բացառիկ առանձնահատկություն: