Պետական եկամուտների կոմիտեում գործ է հարուցվել « Logistic Consulting Group »-ի նկատմամբ՝ խոշոր չափերի կողոպտման մեղադրանքով:

Ընկերության ղեկավարների խոսքերով՝ իրենց ՍՊԸ-ն, որը զբաղվում է արտադրա-պահեստային լոջիստիկայի ոլորտում վերլուծական նախագծերով, ընթացիկ տարում ուներ երկու նախագիծ։ Մեկը պետական հիվանդանոցներից մեկում սպիտակեղենի անընդհատ մշակման համար լոջիստիկ համակարգի ներդրումն էր:  Եվ երկրորդը` գրասենյակային կահույքի առաջատար արտադրողի հետ համատեղ մատակարարում՝ հայաստանյան շուկայում բժշկական սարքավորումների առաջատար ներմուծողի համար:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կարգադրությամբ Մասիսի շրջանի տարածքային  տեսչությունը ստուգում է իրականացրել ՝ ըստ 28-րդ հոդվածի (պահեստի ստուգում): Ստուգումը սկսվել է 4 ապրանքագրերի եւ փոքրիկ դրամարկղային գրքույկի ստուգումից: Պահեստը սպասարկում է Հայաստանում միակ 3PL օպերատորը:

«Այն ժամանակ, երբ «սև թղթի» ժամկետներն արդեն սպառված են եղել, տեսչության ղեկավարությունը ելք  է գտել և նախնական արձանագրություն է կազմել 700 հազ. ՀՀ դրամ տուգանքի չափով: Նույնիսկ ծիծաղելի է, կոմիտեի ղեկավարության կարգադրությամբ մտնում են և ոչինչ չեն գտնում: Չնչին գումար նրա համեմատ, ինչ կատարվում է խոշոր ընկերությունների պահեստներում»,- նշված է «Logistic Consulting Group»-ի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ ընկերությունը զբաղվում է պահեստային լոջիստիկայի ոլորտում ինֆորմացիոն-վերլուծական մշակմամբ, և ներկայացնում է IT տեխնոլոգիաների առաջատար WMS արտադրանքի մատակարարներին (պահեստային գործառնությունների ղեկավարում): «Կեցցեն իրավաբանները. մեկ զանգով ճնշել են տեսուչներին, նրանք վախեցել են, կոմիտեի տեղակալի ստորագրությամբ ընդհատել ստուգումը եւ «սև թուղթը» փոստով շտապ ուղարկել քննչական բաժանմունք: Մեր կարծիքով քննչական բաժինը չի կարող պարզաբանել, թե ինչու է իրենց մոտ հայտնվել այս գործը եւ ինչ պետք է դրա հետ անել: Հարց է ծագում` չե՞ն կարողացել արդյոք համաձայնության գալ»,- եզրակացնում են ընկերությունում: