Այսօր լրանում է «Վիքիպեդիայի» 14-ամյակը: Այն տեղեկատվության ստացման ամենահայտնի աղբյուրն է, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքը:

Այս ունիվերսալ ինտերնետ-հանրագիտարանի հիմնական արժանիքներից մեկը մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորությունն է:

Տեղեկությունների եւ թեմատիկ ընդգրկման ծավալով «Վիքիպեդիան» համարվում է մարդկության պատնության մեջ ստեղծված ամենաամբողջական հանրագիտարանը, հայտնում է Calend-ը:

Տեղեկացնենք, 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմի Ուելսը եւ Լարի Սանգերը ստեղծեցին «Վիքիպեդիա» հանրագիտարանը։ Մինչ այդ նրանք ստեղծել էին մեկ այլ հանրագիտարան՝ «Նուպեդիան», որը, սակայն, այդպես էլ հաջողության չհասավ։ «Նուպեդիան» փակ հանրագիտարան էր որի բովանդակությունը վերահսկում էր գիտնականներից կազմված հանձնաժողովը։ Ի տարբերություն իր նախորդի, «Վիքիպեդիան» պատկանում է հանրությանը, «Վիքիպեդիան» զարգացնում ու վերահսկում են նրա ընթերցողները։ Բացի այդ, այստեղ բոլոր հոդվածները գտնվում են ազատ արտոնագրի ներքո, այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, թե դրանք իրեն են պատկանում։

Այժմ «Վիքեպեդիայում» հաշվվում է ավելի քան 260 լեզուների բաժին: Վիքիպեդիայի ծավալն անշեղորեն աճում է, այն մտնում է աշխարհի ամենաշատ այցելու ունեցեող ինտերնետային ռեսուրսների լավագույն տասնյակի մեջ