Հուլիսի 11-ին, ժամը 1-ի սահմաններում ավտոպատահար է եղել Գյումրի-Շիրակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Տոյոտա-Պրադո» մակնիշի 04 ՏՏ 414 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ 1975 թ. ծնված Կ. Գալոյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից 30 մ հեռավորության վրա՝ սելավատարում: Ուղեւորներ՝ 1977 թ. Ա. Բաղդասարյանը եւ նրան հասակակից Ա. Ղափլանյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրի «Գյուլբենկյան» հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:



























