Գիտնականների շրջանում կանանց սակավաթվությունը հանճարների եւ հանճարեղության հանդեպ պաշտամունքն է, ցույց է տվել ամերիկացի հոգեբանների դիտարկումը: Համարվում է, որ այդ հատկությունը թույլ սեռին բնորոշ չէ:

Հոգեբան Անդրեյ Չիմպիանը (Andrei Cimpian)՝ Իլինոյսի համալսարանից, եւ նրա գործընկերները   հարցում են անցկացրել 30 դիսցիպլիններում աշխատող 1800 ասպրիանտների եւ դասախոսների շրջանում:

Պատասխանողներին հարցրել են, թե ինչն են համարում տարբեր գիտություններում հաջողության հասնելու պայմանը: Կարծիքները կիսվել են. որոշ գիտնականներ կարեւորել են հանճարը, փայլուն արդյունքները եւ այլն, մյուսները մատնանշել են համբերությունն ու աշխատանքը:

Պարզվել է՝ կանայք ամենաքիչը ներկայացված են այն գիտություններում, որտեղ գերիշխում է հանճարների պաշտամունքը, օրինակ՝ Ֆիզիկայում եւ փիլիսոփայությունում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Science ամսագիրը: