Չարժե «ժամանակ կորցնել» իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնության կնքման հարցում, հունվարի 15-ին Բրյուսելուկ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք հաստատակամ ենք հարցի դիվանագիտական լուծման մեր հստակ պարտավորություններուիմ, որոնք պետք է լիովին համապատասխանեն իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի շուրջ միջազգային հանրության մտահոգությանը: Բանակցությունները կավարտեն համաձայնեցված ժամկետներում», - հայտարարել  Մոգերինին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ տարածաշրջանային հակամարտությունների խնդիրները: «Մոգերինին Իրանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը առավել միավորված եւ կայուն Իրաք ստեղծելու գործում եւ նպաստել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը», նշվում է հայտարարության մեջ: