Google ընկերությունը հայտարարել է Google Glass-ի՝ թափանցիկ էկրանով եւ խցիկով ակնոցի ընթացիկ տարբերակի արտադրությունը դադարեցնելու մասին:
CNBC հեռուստաալիքի տվյալներով, ընկերությունը վերակազմավորելու է բիզնեսը եւ 2015 թվականին սարքի նոր տարբերակ է թողարկելու: Google Glass-ի արտադրությունը գլխավորելու է Nest-ի գլխավոր տնօրեն Թոնի Ֆադելը. Google-ն այս ընկերությունը ձեռք բերեց անցյալ տարի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Google Glass-ի հաջորդ տարբերակն Intel-ից միկրոպրոցեսորներ է օգտագործելու: Ըստ Lenta.ru-ի, տեխնոլոգիան նաեւ ավելի տարողունակ մարտկոց կունենա:
Առաջին անգամ Google Glass-ը ներկայացվել է 2012 թվականին: Սակայն արտադրանքը լայն զանգվածների մոտ այդպես էլ հաջողություն չունեցավ: Գաջեթը հասանելի է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում եւ արժե շուրջ 1500 դոլար:




























