ԱՊՀ-ում օդային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համաձայնագիր է մշակվում։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին։
«ԱՊՀ երկրների՝ հակաօդային պաշտպանության հարցերով համագործակցության արդյունավետ օրինակ է օդային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի՝ ներկայումս մշակվող համաձայնագիրը»,-ասել է Սինայսկին՝ որպես հաջող համագործակցության մյուս օրինակ նշելով նաեւ հակաօդային պաշտպանության զորավարժությունների անցկացումը, որոնք օգոստոսից նոյեմբեր կանցկացվեն Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում եւ Ղրղըզստանում։




























