Կոտայքի մարզում ավարտվել են Չարենցավանի ջրամբարի ու Արագյուղի պոմպակայանին հարակից տարածքում հուլիսի 6-ին ջրանցքն ընկած` 1985 թ. ծնված Կ. Խոջոյանի որոնողական աշխատանքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքների ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն` ենթադրություն է արվել, որ Կ. Խոջոյանի դին կարող է գտնվել Արգելի ջրամբարում, եւ որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դատարկել Արգելի ջրամբարը:
Հուլիսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում մարզի Նոր Գեղի գյուղի այգիների հատվածով անցնող խողովակի մեջ հայտնաբերվել են մարդկային մարմնի հատվածներ, որոնք տեղափոխվել Աբովյանի հիվանդանոցի դիահերձարան: Այնտեղ հարազատների կողմից հաստատվել է նրանց պատկանելիությունը Կ. Խոջոյանին:
Որոնողական աշխատանքները ավարտվել են, ջրի հոսքն Արգելի ջրամբար վերականգնվել է:



























