Անկարան եւ Բաքուն պայմանավորվել են Նախիջեւանին 500 մլն խմ գազ հանձնելու մասին, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Sabah թերթն ու Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրները:

Անկարան ընդունել է Ադրբեջանի գազային առաջարկը եւ Նախիջեւան է տարանցելու 500 մլն խմ գազ՝ առանց վարձավճարի: Դրա համար կառուցվելու է Իգդիր-Նախիջեւան գազատարը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե պատրաստ է իր վրա վերցնել 50 կմ-անոց գազատարի շինարարութան ծախսերը: