ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի շրջանակներում հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանային շփման գծում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Կաքավաձոր գյուղի մերձակայքում կանցկացվի մոնիտորինգ:

Ճակատի ղարաբաղյան հատվածում մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրթազինը և Ֆերգուս Հաննոնը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը, Ուիլյամ Փրայորը և Ալեքսանդր Նեպոկրիտիխը: