Իտալիայում մոտ 3 հարյուր մարդ է ձերբակալվել կալաբրիական մաֆիայի դեմ ոստիկանական աննախադեպ գործողության արդյունքում:
Ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են առաջադրվել մաֆիոզ խմբավորման ստեղծման, սպանությունների, առեւանգումների, զենքի ապօրինի տեղափոխման եւ ֆինանսական մեքենայությունների համար: Ոստիկանական գործողությանը, որին մասնակցել են մոտ երեք հազար ոստիկաններ, տեղի է ունեցել գերազանցապես երկրի հարավում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կլանի ղեկավար Պասկուալեն ձերբակալվել է 2008թ. փետրվարին՝ 18 տարվա հետախուզումից հետո: Մյուս անդամների հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ համեմատաբար վերջերս:
Այս տարվա մարտին հարված էր հասցվել «Կոզա Նոստրա» մաֆիային: Ձերբակալվել էին կլանի 19 անդամներ: Ոստիկանությունը դեռ չի կարողացել ձերբակալել կլանի 48-ամյա ղեկավար Մատտեո Դենարոյին՝ Դիաբոլիկ մականունով: Դենարոն սիցիլիական մաֆիայի պարագլուխ է դարձել Բեռնարդո Պորվենցանոյի ձերբակալությունից հետո:




























