Մինչեւ ամռան վերջ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է հատուկ խստացված ռեժիմով, որը ենթադրում է առկա ռեսուրսների մոբիլիզացում զբոսաշրջային ակտիվ մայրուղիների վրա, օրինակ՝ Երեւան-Սեւան մայրուղու: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել  Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով, հուլիսի 11-ին, երբ ժողովուրդը տոնում էր Վարդավառը եւ Սեւանի ուղղությունը խիստ ծանրաբեռնված էր, ընդամենը 2 պատահար է եղել:

«Ես անձամբ նստել եւ հաշվել եմ մեքենաները: Իմ հաշվարկներով, հուլիսի 11-ին Սեւանի ուղղությամբ 40-45 հազար մեքենա է շարժվել: Մեքենաների նման հոսքի պայմաններում 2 դեպքը, շատ ցածր ցուցանիշ է»,- հավաստիացրել է Սարգսյանը՝ հավելելով, որ դա հատուկ ռեժիմի արդյունքն է:

Մամուլի ասուլիսում նա ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին կեսի վիճակագրությունը: Ըստ այդմ, արձանագրվել է 352 985 խախտում, որոնցից 62 471-ը վերաբերել են անվտանգության գոտիներին, իսկ 14 388-ը կատարվել են հետիոտների կողմից: Խախտումների ընդհանուր թիվը 47000-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

2010թ. առաջին կեսին արձանագրվել է 851 պատահար, որոնց արդյունքում զոհվել է 117 մարդ, ավելի քան հազարը վնասվածքներ են ստացել: