Ադրբեջանը եւ Ղազախստանը համաձայնության են եկել Անդրեվրասիական սուպերտեղեկատվական մայրուղու («TASIM») ստորջրյա հատվածի կառուցման վերաբերյալ: Աշխատանքները կսկվեն 2015թ.-ին: Այս մասին լրագրողների է հայտնել Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի հետ պայմանագրի ստորագրումը սպասվում է տարվա առաջին կեսին եւ արդեն տարվա ավարտին շինարարական աշխատանքները կարող են սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«TASIM» նախագիծը ենթադրում է Ֆրանկֆուրտից Հոնկոնգ կապի ցանցի տարանցման գծերի ստեղծում: Ցանցը, որը միավորում է Եվրոպայի եւ Ասիայի տեղեկատվության փոխանակման խոշորագույն կենտրոնները, անցնելու է Չինաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի սահմաններով՝ մինչեւ Գերմանիա:
Ցանցի այլընտրանքային գիծը կանցնի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքներով:
Ներկայումս TASIM-ի նախագծում ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան: Ադրբեջանը նախագծքում ներկայացված է Միջազգային կապերի կենտրոնի կողմից:




























