Մինչեւ 2012 թ. Հայաստանում պետք է տեղադրվեն 250 հակակարկտային կայաններ, որից 100-ն արդեն տեղակայված են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։ Ծրագիրն իրականացվում է կառավարության 2008 թ. սեպտեմբերի որոշման հիման վրա։ Բոլոր կայանները հայկական արտադրության են, դրանցով զբաղվում է 2 կազմակերպություն՝ «Բարվա» ՍՊԸ-ն եւ «ՄՎԱՆԾ»-ը (Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ):

Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ այս տարի եւս բնական աղետները մեծ վնասներ են հասցրել, որոնց չափերը ճշգրտվում են։ Պետական բյուջեից 450 մլն դրամ է հատկացվել այս տարի 48 հակակարկտային կայան տեղադրելու համար։ Դրանց շնորհիվ, ըստ նախարարի, Արմավիրի եւ Արարատի մարզերում «առաջին գիծը կփակվի»։