Առաջիկա օրերին Հայսաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Այս մասին հայտնում է «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնը։

Այսօր՝ հուլիսի 13-ին, օդի ջերմաստիճանը Երեւանում կնվազի մինչեւ +39 աստիճան։ Առաջիկայում ջերմաստիճանի անկում, բացի մայրաքաղաքից, կնկատվի նաեւ հանրապետության ողջ տարածքում։ Հնարավոր են տեղումներ։

Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 11-ին։ Այդ օրը Արարատյան դաշտավայրում գրանցվել է 38-ից 40 աստիճան տաքություն։