Լիբանանի  մայրաքաղաքում «Շիի էլ էմել» -ի եւ «Հզբոլլահ»-ի անդամները վիճաբանության մեջ են մտել քրդական PKK-ի անդամների հետ, որի ժամանակ սպանվել է PKK-ի 1 անդամ եւ վիրավորվել՝ 6-ը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  «Շիի էլ էմել» -ը եւ «Հզբոլլահ»-ը վիճաբանության են բռնվել PKK-ի անդամների հետ՝ քաղաքացիներից գումար հավաքելու կապակցությամբ։

Վիրավոր PKK-ի անդամները տեղափոխվել են զինվորական հսկողության տակ գտնվող Մար Յուսուֆի հիվանդանոց։