Լեհաստանի Պոմորյան վոեվոդությունում՝ Շեցինեկ եւ Սլուպսկ քաղաքների միջեւ դեմ առ դեմ երկու գնացք են բախվել:

Ոչ պաշտոնական վարկածով, բախման պատճառը տեղամասի հերթապահի սխալն է: Զոհեր չկան: Սակայն ավելի քան 20 մարդ վնասվածքներ են ստացել: Բարեբախտաբար, բախումը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ գնացքները դանդաղ են շարժվում:

Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են: