Հարավային Կորեան որոշել է ակտիվորեն զբաղվել սպառազինությունների նոր համակարգի մշակմամբ՝ տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ լազերային, բարձրորակ էլեկտրամագնիսական զենքի կոմբինացման հիմքով, երկուշաբթի տեղեկացնում է «Ռենհապ» գործակալությունը:

Բացի այդ, ըստ նրա, որոշվել է Կորեայի պաշտպանության ծրագիր մշակել՝ դրա միավորման դեպքում, ներառյալ ԶՈՒ կառուցումը եւ ռազմական դիվանագիտությունը:

Գործակալությունը հստակեցնում է, որ հունվարի 19-ին ծրագիրը Կորեայի Հանրապետության նախագահին ներկայացրել է պաշտպանության նախարար Հան Մին Գուն:

Ըստ նրա՝  «կրեատիվ» պաշտպանություն ստեղծելու համար  ջանքերը կենտրոնացած են լինելու չորս ոլորտների վրա՝ զինված ուժերում նորարարություն կիրառելը, դրանց կրեատիվ կառուցումը, դրանց արդյունավետ եւ նպատակաուղղված կառավարումը, երկրի կրեատիվ պաշտպանության համար հիմքեր ստեղծելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

20-ականների սկզբին նախատեսված է լազերային զենք ստեղծել, միկրոալիքային մարտագլխիկներ՝ ի հակակշիռ ԿԺԴՀ-ի միջուկային սպառազինությանը, նշում է «Ռենհապը»:

Ըստ գործակալության՝ Հարավային Կորեայում սկսվել է նաեւ ինքնակառավարվող նավերի մշակում ԿԺԴՀ-ի հետ վիճահարույց տարածքներում ռազմական առաջադրանքներ իրականացնելու համար:  Այս տարի այդ նպատակների համար տրամադրվելու է  20,2 մլրդ 18,7 մլրդ դոլար: