Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ հաջորդող արձակուրդային օրերի ընթացքում ընկերության տեխնիկական բոլոր համակարգերն աշխատել են անխափան: Ընկերության բջջային եւ ֆիքսված ցանցերում կապի խափանումներ չեն գրանցվել: 

2014թ. դեկտեմբերի 31-ին եւ 2015թ. հունվարի 1-ին Beeline բջջային  եւ ֆիքսված ցանցերը սպասարկել են ավելի քան 12 միլիոն մուտքային եւ ելքային զանգ: Նույն ժամանակահատվածի ընթացքում Beeline բջջային ցանցից ուղարկվել է մոտ 500.000 SMS-հաղորդագրություն:

«Beeline-ը կատարեց խոստումը. Ամանորին մեր բաժանորդները կարողացան  օգտվել անխափան ու որակյալ կապից եւ շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին տոների կապակցությամբ: Նոր` 2015 թվականին, մենք կշարունակենք աշխատել այնպես, որ մեր ծառայութունները լինեն ամենաորակյալը, պարզն ու հարմարը մեր բոլոր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը Beeline-ի բջջային կապի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 25 տերաբայթ ծավալով ինտերնետ, իսկ ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 11-ը ներառյալ, Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 166 տերաբայթ ծավալով ինտերնետ։