Թեխասում հաջողվել է հայտնաբերել Բաղդադի հայկական եկեղեցուց գողացված հայկական խաչը:
Բաղդադում գտնվող եկեղեցուց գողացված խաչը զարմանալիորեն հայտնվել է Ֆլորիդա նահանգի գրավատներից մեկում: Գրավատան հետաքրքրասեր աշխատակիցը դիմել է համալսարանի պրոֆեսորին՝ խաչի վրայի գրվածքը թարգմանելու խնդրանքով, հաղորդում է http://austin.twcnews.com-ը: Իր հերթին, պրոֆեսոը կապ է հաստատել Թեխասի հայկական համայնքի ներկայացուցիչ Միհրան Հարոյանի հետ:
Այդ նույն ժամանակ նահանգում է գտնվել սարկավագ Նարեկ Կարապետյանը, ում հայրը Իրաքում ծնված հայ է: Նրա խոսքով՝ խաչի վրա հստակ գրված է, որ այն 1945թ. Սերոբ Օհանյանը նվիրել է Բաղդադի հայկական եկեղեցուն:
Այնուհետեւ Հարոյանը կապվել է գրավատան հետ եւ խնդրել խաչն ուղարկել Օսթին: Մինչ օրս անհայտ է, թե ինչպես է արծաթյա խաչը Իրաքից հայտնվել Ֆլորիդայում:




























