Vera&Football-ը ներկայացնում է հարցազրույց Դոնեցկի «Օլիմպիկի» հայ հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ:
Գեղամ, վերջերս բավական հաջող ես հանդես գալիս Դոնեցկի «Օլիմպիկում»: Ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև:
Առաջնայինն ինձ համար թիմիս օգնելն է, և ավելի շատ գոլեր խփելը:
Ինչո՞վ է «Օլիմպիկը» տարբերվում քո նախորդ թիմերից:
Այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված`մեծ մասը երիտասրդ են, և մենք ապացուցելու բան ունենք:
Ուկրաինայի դեպքերից հետո այդ երկրի ֆուտբոլը զիջում է իր դիրքերը: Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում քո թիմի վրա:
Իհարկե անդրադառնում է, բայց մեր թիմը պայքարում է: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչինչ չի խանգարի մեզ շարունակել խաղալ:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կապվե՞լ է քեզ հետ:
Ոչ մի պաշտոնական դիմում կամ առաջարկ չի եղել: Բայց ես, իհարկե, կցանկանայի հրավեր ստանալ: Վերջերս ինձ սկսել են դիմել տարբեր գործակալներ՝ առաջարկելով տարբեր թիմեր:
Ո՞ր դեպքում քեզ կհրավիրեն հավաքական:
Եկեք սպասենք, երբ վերցնեն, այդ ժամանակ խոսենք:
Դու մինչև 16 տարեկանը հանդես էիր գալիս «Փյունիկում»: Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կդասավորվեր կյանքդ, եթե չհեռանայիր:
Կխաղայի հավաքականում և լավագույն թիմում, կապրեի հայրենիքում
Ի՞նչ ֆուտբոլային երազանք ունես:
Խաղալ Չեմպիոնների լիգայում և դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Վերա Մարտիրոսյան




























