Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր A Year of Books վիրտուալ գրական ակումբի էջի բաժանորդներին առաջարկել է քննարկել գիտնական եւ հոգեբան Սթիվեն Փինքերի «Լավագույնը մեզ համար» (2011) գիրքը:
Գիրքը պատմում է այն մասին, որ ժամանակակից հասարակությունում զգալիորեն կրճատվում է բռնության մակարդակը: Էջի բաժանորդները կարող են ազատ ֆորումում քննարկել առաջարկվող ստեղծագործությունները, հայտնում է Gazeta-ն:
Գրական ակումբում քննարկված առաջին ստեղծագործությունը աշխարհաքաղաքական եւ էկոլոգիական ճգնաժամերին նվիրված Մոյզես Նաիմի «The End of Power» գիրքն է:
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը ինքն իրեն խոստացել էր 2015թ. յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ գիրք կարդալ: Ցուկերբերգի հայտարարությունից հետո Նաիմայի գիրքը Amazon-ի վաճառքների վարկանշում բարձրացել էր մինչեւ 10-րդ հորիզոնական՝ մինչ այդ զբաղեցնելով ընդամենը 44 369:




























