Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հուլիսի 12-ի լույս  13-ի գիշերը  եւ օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Կորգան, Քարվենդ, Կուրոպատկինո, Չեյիլ, Բաշ-Քարվենդ, Կարախանբեյլի, Քենգեռլի, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ: