Սիրիայի տարածքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պաշտպաններ» իրանական կորպուսի ջոկատային գեներալ Մոհամադ Ալիուլա Դաադին։ Այս մասին հաղորդում է «ԻՍՆԱ» տեղեկատվական գործակալությունը։

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Մազրաաթ-էլ-Ամալ բնակավայրում՝ Էլ-Քունեյթրա քաղաքի մոտակայքում, Իսրայելի օդուժի գրոհի հետեւանքով «Իսլամական հեղափոխության պաշտպաններ» կորպուսի վեց ներկայացուցիչ է զոհվել։ Նրանց թվում է Ջիհադ Մուգնին՝ «Հեզբոլլահի» հատուկ ծառայության նախկին ղեկավար Իմադ Մուգնիի որդին, ինչպես նաեւ 3-5 ուղեկցող անձ։

«Յեզդի նյուզ» լրատվական պորտալի փոխանցմամբ՝ «Դաադին եւ Մուգնիին տեղափոխող ավտոմեքենան Լիբանանից ուղեւորվելիս է եղել Սիրիա եւ ընթացքի ժամանակ ենթարկվել օդային հարվածների», հայտնում է «ՏԱՍՍ»-ը: