Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: