Ռուսաստանն ու Իրանը երեքշաբթի Թեհրանում ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սորգեյ Շոյգուն եւ Իրանի պաշտպանության եւ ԶՈՒ աջակցության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհքանը:
«Մենք պայմանավորվել ենք ընդլայնել ռազմանավերի մուտքերը Ռուսաստանի եւ Իրանի նավահանգիստներ», - Շոյգուի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են պատվիրակների փոխանակման, շտաբային բանակցությունների անցկացման, որպես դիտորդ զորավարժություններին մասնակցելու, ռազմական կադրեր փոխանակելու, խաղաղապահ գործունեության ոլորտում փորձի փոխանակման եւ ահաբեկչության դեմ պայքարի ընդլայնման մասին:




























