Իրանի Շիրազ քաղաքում Salt Restaurant է բացվել, որը հիմնականում աղից է կազմված: Բարը, սեղաններն ու աթոռները պատրաստված են աղե աղյուսներից, իսկ պատերը, հատակն ու առաստաղը պատված են աղի հաստ շերտով:
Ըստ Kedem-ի, նյութերն արդյունահանվել են աղի հանքերից, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում: Ռեստորանի ներքին հարդարումն աղե քարանձավ է հիշեցնում:
Ռեստորանի սեփականատերերի խոսքով, աղե տարածքում բավական դյուրին է շնչել, քանի որ այն մաքրում է օդն ու այն հագեցնում դրական լիցքավորված իոններով: Նման ռեստորանում գտնվելն օգտակար է հատկապես շնչառական օրգանների հիվանդություններ ունեցողների համար:




























