Facebook-ի պատվերով Deloitte & Touche քոնսալթինգային ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ սոցիալական ցանցը 2014-ին համաշխարհային տնտեսության մեջ 227 մլրդ դոլար է ավելացրել, ինչպես նաեւ նպաստել է միլիոնավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ նոր բիզնեսների բացմանը, հաղորդում է РБК-ն:
Հաշվարկի ժամանակ հաշվի է առնվել տնտեսական շահը Facebook-ի հաշիվներից, ինչպես նաեւ խաղերից ու բջջային հավելվածներից:
Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգի խոսքով, հետազոտությունը հերքում է տարածված կարծիքը, թե տեխնոլոգիաները աշխատատեղ են ստեղծում միայն տեխնոլոգիական սեկտորում եւ ոչնչացնում են աշխատատեղերը տնտեսության այլ ոլորտներում:
Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցն իր 1,35 մլրդ օգտատերերով, կարող է համարվել աշխարհում երկրորդ երկիրն իր թվաքանակով:
Ընկերության զուտ շահույթը 2014-ի երրորդ եռամսյակում կազմել է 806 մլն դոլար: Ընկերության կապիտալիզացիան 2014-ի առաջին 9 ամիսներին կազմել է 210 մլրդ դոլար:




























