Բրիտանացի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում եկել են եզրակացության, որ սմարթֆոններն մոտ 18 անգամ ավելի շատ կեղտ են պարունակում, քան զուգարանակոնքը:

Այսպես, Սուրեյի համալսարանի գիտնականները վերցրել են մի քանի սմարթֆոն եւ տեղադրել թափանցիկ անոթի մեջ, որն օգտագործվում է խիմիայում եւ միկրոկենսաբանությունում:

Այնուհետեւ հետազոտողները լցրել են անոթները հատուկ սնուցիչ միջավայրով, որը նպաստում է բազմաթիվ միկրոօրգանիզմների զարգացմանն ու բազմացմանը: Նման վիճակում գիտնականները գաջեթները թողել են երեք օր, հաղորդում է Informing-ը:

Փորձարկումի ավարտից հետո պարզվել է, որ բակտերիաների քանակը, որոնք գտնվում են բջջային սարքերի վրա, 18 անգամ ավելի շատ են, քան տղամարդկանց զուգարաններում զուգարանականքի վրա եղած բակտերիաները:

Հետազոտողները նաեւ եկել են եզրակացության, որ հայտնաբերված միկրոօրգանիզների հիմնական զանգվածը ցավաբեր է եւ կարող է ստամոքսի հիվանդությունների պատճառ դառնալ: Դրանից բացի, սմարթֆոնների 25 տոկոսի դեպքում նման բակտերիաների մակարդակը 10 անգամ ավելի շատ է եղել, քան թույլատրելի նորման է: