Հայտնի է դարձել ԱՄՆ-ից վտարված 12-րդ «ռուս լրտեսի» անունը։ Ինչպես հայտնում է ABC news-ը, դա 23-ամյա Ալեքսեյ Կարետնիկովն է, ով ԱՄՆ-ում աշխատում էր Microsoft կորպորացիայում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ նա ԱՄՆ իշխանությունների կողմից վտարվել է էմիգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։
Ռուս լրագրողները Ալեքսեյ Կարետնիկովին փնտրել են սոցիալական Facebook ցանցում։
Ամերիկայն լրատվամիջոցները հայտնում են, որ Կորետնիկովը ինքնակամ է համաձայնել դեպորտացիայի ենթարկվել, հակառակ դեպքում նրան քրեական հետապնդում էր սպառնում։
Հիշեցնենք, որ «լրտասականն սկանդալի» շրջանակներում ԱՄՆ-ից Ռուսաստան հետ էր ուղարկվել 10 մարդ։ Կիպրոսում ձերբակալված տասնեկերորդ լրտեսը փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ գրավի դիմաց ազատ էր արձակվել։



























