Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին փորձել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ուրիշի փաստաթղթով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ՀՀ-ում ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ  վարչության մամուլի ծառայությունից, հունվարի 20-ին «Ագարակ» անցագրային կետում  վերահսկողություն իրականացնող Մեղրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները բացահայտել են սահմանապահ վերահսկողությունն անցնող անձի փաստաթղթերի անհամապատասխանություն:

Անհայտ անձը ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1983թ. Դ.-ի անձնագիրը:

Ներկայումս հաստատվում է չարագործի ինքնությունը եւ իրավախախտման հանգամանքները: