Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկել է սուտ լուրերի տարածման հակազդմանն ուղղված արշավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը:
Սոցկայքի բոլոր օգտատերերը հնարավորություն են ստացել հատուկ դրոշակով նշել լրատվական հաղորդագրությունը, որը նրանց կարծիքով, «կանխամտածված կեղծիք է եւ սուտ»: Facebook-ի ղեկավարությունը համոզված է, որ այդ քայլը թույլ կտա խոչընդոտել ոչ արժանահավատ տեղեկությունների տարածմանը:




























