Վրաստանի տարածքային ջրերում Թուրքիայի եւ Վրաստանի զինուժի գործնական վարժանքներ եւ համատեղ ծովային հավաք է կայանալու:
Հուլիսի 14-ին վրացական տարածքային ջրեր է մտնելու թուրքական առափնյա պաշտպանության TCSG-122 նավը: Այցն իրականացվում է Թուրքիայի գլխավոր շտաբի եւ Վրաստանի սահմանապահ ոստիկանության միջեւ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում:
Դիմավորման արարողությունը կայանալու է Փոթիի նավահանգստում: Ծրագրված են անձնակազմի հանդիպումները քաղաքապետի եւ զորավարժության գլխավոր վարչության ղեկավարության հետ: Հուլիսի 15-ին թուրքական նավը կմտնի Բաթումի նավահանգիստ: Նավի մասնակցությամբ Թուրքիայի եւ Վրաստանի զինուժի գործնական վարժանքներ եւ համատեղ ծովային հավաք է կայանալու: Նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ:
Առափնյա պաշտպանության թուրքական նավը Վրաստանի տարածքային ջրերը կլքի հուլիսի 16-ին:


























