SplashData ընկերությունը ներկայացրել է  օգտատերերի ամենատարածված գաղտնաբառերի հերթական ամենամյա ցանկը, որը կազմվել է հաքերների գողացած տվյալների հիման վրա:  Gizmodo կայքը հրապարակում է այդ ցանկի առաջին 25 տեղերը զբաղեցրած գաղտնաբառերը:

Ինչպես եւ մեկ տարի առաջ, ցանկի առաջին տեղում է «123456» թվերի հերթագայությունը, երկրորդ տեղում՝  «password»-ը (գաղտնաբառ): Երրորդ եւ չորրորդ տեղերն են զբաղեցնում  թվերի պարզ հերթագայությունները («12345» եւ «12345678»):

Վատագույն  գաղտնաբառերի տասնյակում են նաեւ հետեւյալ բառերն ու թվերի հերթագայությունները՝  «qwerty», «123456789», «1234», «baseball», «dragon» եւ «football», փոխանցում է Newsru. Com-ը:

Թույլ գաղտնաբառերի շարքում են նաեւ սուպերհերսոների անունները՝«superman» եւ «batman», ինչպես նաեւ մի անուն («michael»):

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս ավելի բարդ  գաղտնաբառեր ընտրել եւ խուսափել պարզ բառերից կամ թվերի հերթագայությունից: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ գեներատոր ծրագրեր: