Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows օպերացիոն համակարգերի նոր տարբերակը, որը կոչել է Windows 10: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Շնորհանդեսի ուղիղ հեռարձակումը հասանելի է եղել ընկերության կայքում:
Ընկերությունը հստակեցրել է 3 ոլորտներ, որոնցում բարեփոխումներ են անհրաժեշտ. շարժունակություն, վստահություն եւ բնական փոխգործակցություն: Նշվել է, որ Windows 10-ը ծառայություն է, այլ ոչ թե օպերացիոն համակարգ, որն ունակ է փոխգործակցել ցանկացած սարքի հետ:
Windows Phone 8.1-ի, Windows 8-ի, Windows 7-ի օգտատերերի համար մինչեւ Windows 10-ի թարմացումը մեկ տարի շարունակ անվճար կլինի:
Ընկերությունը ներկայացրել է նաեւ Cortana ձայնային օգնականն ու Spartan նոր բրաուզերը: Դրա հիմնական առանձնահատկություններից է բրաուզերի էջին նշումներ անելու հնարավորությունը:




























