Համակարգիչներն աստիճանաբար ավելի քիչ են օգտագործվում, դյուրակիր համակարգիչներն ավելի բարակ են դառնում, բանը հասել է նույնիսկ հեռուստատեսային HDMI-ֆլեշներին: Սակայն մկնիկում ներկառուցված համակարգիչներ առաջին անգամ են ներկայացվում:

Գաղափարը լեհական մշակողներինն է, ովքեր ներկայում հովանավոր են փնտրում Mouse Box անվանումով իրենց նախագիծն իրականություն դարձնելու համար:

Մկնիկ-համակարգչում 1.4 ԳՀց հաճախականությամբ ARM-պրոցեսոր է տեղակայված, 158 ԳԲ-անոց ֆլեշ-կրիչ եւ Wi-Fi: Նախատեսված են նաեւ USB ելքեր (2 հատ) եւ microHDMI: Աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որպեսզի մկնիկից պատկերն էկրանին հայտնվի ոչ թե լարի, այլ անլար միացման օգնությամբ: