LiveJournal բլոգը վիդեոծառայություն է թողարկել, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռում տեսանյութեր հրապարակել: Այս մասին հաղորդում է Rambler&Co-ի մամուլի ծառայությունը:

Վիդեոհոսթինգում աշխատանքի համար այլ ծառայություններ չեն պահանջվում: Տեսանյութ ներբեռնելիս օգտատերը կարող է դրա համար անվանում ընտրել, այն հասանելի դարձնել «ընկերների» համար կամ տարիքային սահմանափակում սահմանել: Տեսանյութերը պահպանվում են նոր՝ «Տեսաալբոմներ» բաժնում, որը հասանելի է «Իմ բլոգը» մենյուում:

LiveJournal-ի վիդեոհոսթինգից առաջինն օգտվողներից է եղել կոմիքսների հեղինակ, Marvel Comics հրատարակության տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Լին: