Twitter-ը նոր գործառույթ է թողարկել, որը թույլ է տալիս ուսումնասիրել բոլոր այն հետաքրքիր գրառումները, որոնք արվել են օգտատիրոջ բացակայության ժամանակ: Այս մասին նշված է Twitter-ի կորպորատիվ էջում:

Ընկերությունը While You Were Away («Քանի դեռ դուք չկայիք») գործառույթը գովազդում էր անցյալ տարվա աշնանը: Այսօրվանից այն պաշտոնապես հասանելի է iOS-ի համար Twitter-ի հավելվածում: Շուտով կթողարկվեն նաեւ Android-ի եւ վեբ-տարբերակները:

«Շատ բան կարող է տեղի ունենալ ձեր բացակայությամբ: Որոշ բացթողումներ լրացնելու համար, մենք ձեզ համար մի քանի լավագույն գրառում կհավաքենք՝ հիմնված դրանց քննարկման ակտիվության եւ այլ գործոնների վրա»,- նշված է Twitter-ում: