Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը Իսլանդիայի հարավում հավանաբար ավարտվել է։ Գիտնականները համոզված են, որ հրաբխի խառնարանից այժմ ոչ թե հրաբախային մոխիր է ժայթքում, այլ գոլորշի։

Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքման հետեւանքով եվրոպական շատ երկրներ, այդ թվում եւ Մեծ Բրիտանիան, ստիպված եղան դադարեցնել օդային հաղորդակցությունը։ Հրաբխային ամպը ծածկել էր ոչ միայն Եվրոպայի երկինքը, այլեւ հասել մինչեւ Հյուսիսային Աֆրիկա, հիշեցնում  է «Վեստին»։