Microsoft ընկերությունը Office 2016-ը կթողարկի ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Իր կորպորատիվ բլոգում այս մասին գրել է Microsoft-ի ներկայացուցիչ Ջուլիա Ուայթը;

«Մենք ակտիվ աշխատում ենք Office-ի հաջորդ թարմացման ուղղությամբ, որը Office 2016 անվանումը կստանա։  Office 2016-ի վերջնական  տարբերակը կներկայացնենք 2015թ. երկրորդ կեսին», - նշված է բլոգում;

Այս տարի ավելի ուշ  Microsoft-ը նախատեսում է թողարկել Office-ի ունիվերսալ տարբերակներ՝ Windows 10-ի օգտատերերի համար։ Դրանք կարող են օգտագործվել սմարթֆոններում, պլանշտներում, սենսորային էկրաններով նոութբուքերում եւ Windows 10-ով աշխատող այլ սարքերում։

Office-ի նոր տարբերակները կարող են ներդրվել Windows 10-ով աշխատող եւ 8 մատնաչափ անկյունագծից փոքր էկրանով պլանշետներում եւ սմարթֆոններում։

«Դուք չեք կարոտի ստեղնաշարին եւ մկնիկին», - ասում են Microsoft-ում։ Ավելի վաղ ընկերությունը անվճար էր դարձրել  Office-ի հավելվածը iOS եւ  Android պլատֆորմերով սարքերում։