Ճապոնիայում խուզարկություններ են կատարվել Amazon-ի գրասենյակում։ Ընկերությանը կասկածում են  մանկական պոռնկագրություն պարունակող արտադրանքի վաճառքը խթանելու մեջ:

Ըստ տեղի ոստիկանության՝ խուզարկություններ են կատարվել Տոկիոյում գտնվող գլխավոր գրասենյակում, մասնաճյուղերից մեկում, ինչպես նաեւ Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի առաքման կենտրոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քննության վարկածով՝ Amazon-ին կասկածում են կայքում անչափահասների մերկ նկարներով ալբոմ տեղադրելու մեջ; Ընկերությունից հայտնում են, որ տվյալներ չունեն այն մասին, որ արգելված քոնթենթով նյութերը վաճառվել են իրենց ռեսուրսի միջոցով։

Ճապոնիայում Amazonի համար սահմանված կանոնների համաձայն՝ արգելվում է պիրատային ապրանքների, գողացված իրերի եւ պոռնկագրական նյութերի վաճառքը։